211652_close_icon
views-count4279 դիտում article-date 23:03 14-02-2017

Չիկագոյում խոշոր բախում տեղի ունեցավ Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև․ Պատմության այս օրը

1859 թ. – Օրեգոնը դարձավ ԱՄՆ-ի 33-րդ նահանգը: 1912 թ. – Արիզոնան դարձավ ԱՄՆ-ի 48-րդ նահանգը: 1925 թ. – ծնվել է Սերգեյ Աբրահամյանը, հայ նշանավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս (մահ. 2005 թ.): 1929 թ. – ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում տեղի ունեցավ Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև: 1949 թ. – Իսրայելի ազգային ժողովում` Քնեսեթում տեղի ունեցավ առաջին նիստը: 1958 թ. – ծնվել է Սմբատ Լպուտյանը, հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: 1959 թ. – ծնվել է Ռենե Ֆլեմինգը, ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո, հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում: 1974 թ. – ծնվել է Գարիկ Մարտիրոսյանը, հայ ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն: 2003 թ. – սատկեց աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը` Դոլլի ոչխարը: 2005 թ. – ստեղծվեց Յութուբ ինտերնետային վիդեո-նախագծային կայքը:

Նմանատիպ նյութեր