211652_close_icon
views-count15608 դիտում article-date 20:37 13-02-2017

Գերմանիայում փորձարկումների ժամանակ նկատել են 2020 մոդելային տարվա 8-րդ դասի BMW

Գերմանիայում ճանապարհային փորձարկումների ժամանակ նկատել են 2020 մոդելային տարվա 8-րդ դասի BMW: Բավարական կոնցեռնի մամուլի ծառայությունում դեռևս 2016 թ.-ի մարտին հայտնել էին, որ շուտով նոր մոդելային շարք կթողարկվի: Արդեն կան տեղեկություններ այն մասին, որ BMW 8-րդ դասի մոդելը կունենա i8 Spyder, կաբրիոլետ և կուպե տարբերակները: Սպասվում է, որ մոդելը կունենա ցածր տանիք, սակայն լայն ու հարմարավետ սրահ, ինչը հիշեցնում է Aston Martin ավտոմեքենայի DB9 մոդելը: Ակնկալվում է, որ BMW 8-րդ դասի ավտոմեքենաների թողարկումը կմեկնարկի 2018թ.-ի վերջին: Վաճառքում կհայտնվի 2019-2020 թթ., իսկ մոդելը կմրցակցի Maseratti GranTurismo-ի, Lexuc LC-ի և Mercedes-Benz կուպեի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր