211652_close_icon
views-count5971 դիտում article-date 15:26 13-02-2017

Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով: Բացի 3 քաղաքական գործիչներից և նրանց քաղաքական ուժերից, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում են նաև «Ժողովրդական», «Արդարություն» կուսակցությունները, «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ» և «Անկախ դատարաններ» ՀԿ-ները։ Համաձայնագրի տեքստը ներկայացնում ենք ստորեւ. «Գիտակցելով, որ մեր երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձեւավորում, -ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները եւ առաջնորդվել բացառապես պետական շահով՝ ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհարժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում, -կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին: Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների եւ ՀՀ եւ ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր