211652_close_icon
views-count3710 դիտում article-date 14:57 13-02-2017

Գրիգոր Մխիթարյանը` Բելառուսի բաց առաջնության հաղթող

Փետրվարի 10-ից 11-ը Մինսկում անցկացվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային՝ «Բելառուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար: Մեր մարզիկներից՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գերազանց անցկացրեց բոլոր 5 գոտեմարտերը և հռչակվեց առաջնության չեմպիոն: Մեր պատվիրակությունը, որի կազմում էին 5 մարզիկ, որոնցից երեքն` Արցախից, մարզիչ Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, որը նաև մրցաշարի գլխավոր մրցավարի տեղակալն էր, Բելառուսից բարեհաջող վերադարձան հայրենիք փետրվարի 13-ին:

Նմանատիպ նյութեր