211652_close_icon
views-count3736 դիտում article-date 16:03 13-02-2017

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն G20-ի շրջանակներում. Դ. Պեսկով

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփը, այսպես թե այնպես, հանդիպելու են, և այդ հանդիպումը տեղի կունենա Գերմանիայում ընթանալիք G-20-ի շրջանակներում։ Առայժմ վաղ հանդպման մասին ոչ մի պայմանավորվածություն չկա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Interfax-ը։ Նշենք, որ G-20-ի անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը կայանալու է այս տարվա հուլիս ամսին։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 28-ին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որը տևել էր մոտ 40 րոպե։ Քննարկվել էր Իրանի, Հյուսիսային Կորեայի թեման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը։

Նմանատիպ նյութեր