211652_close_icon
views-count6124 դիտում article-date 13:06 13-02-2017

ԼՂՀ ՊՆ-ն հերքել է զինուժի կողմից դիվերսիոն փորձի մասին Ադրբեջանի ՊՆ–ի տարածած ապատեղեկությունը

ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե ԼՂՀ ՊՆ-ն դիվերսիոն հարձակում է իրականացրել։ Գրառման մեջ, մասնավորեապես, ասված է. «Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա: Ի դեպ, այդ հորինվածքին ,,միս ու արյուն,, տալու համար Բաքվի աճպարարներն, իրենց սովորության համաձայն, որոշել են, որպես ,,անհերքելի ապացույց,, կից ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով ,,բեմադրված,, մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ), որն, անգամ մանրակրկիտ ուսումնասիրելուց, դժվար թե դիտողը որևէ բան հասկանա... Ինչևէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց որ այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը, փաստ է... Եվ վերջում մի հավելում. ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածված պաշտոնական հաղորդագրության ,,թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը,,: Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ...»։

Նմանատիպ նյութեր