211652_close_icon
views-count35350 դիտում article-date 11:23 13-02-2017

Խոշոր հրդեհի հետևանքով առանց կացարանի է մնացել Օհանյանների ընտանիքը. այրվել է նրանց ամբողջ ունեցվածքը, հրդեհի ճիրաններից փրկվել են՝ 6-ամյա երեխայի հազալու շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 06։50-ի սահմաններում, Երևան քաղաքի Դանիել Վարուժան փողոցի 45 տան առաջին հարկում բռնկված հրդեհի պատճառով առանց կացարանի է մնացել Օհանյանների ընտանիքը: Ընտանիքի անդամները՝ 45-ամյա Վրեժ Օհանյանը, նրա կինը՝ 31-ամյա Աննա Գոքորյանը և նրանց երեխան՝ 6-ամյա Ալվարդը, արդեն մոտ 1 տարի է, ինչ ապրում էին այդտեղ: Այդ սենյակը նրանց անհատույց տրվել էր իրենց բարեկամներից մեկի կողմից, ով և տան սեփականատերն է և բնակվում է երկրորդ հարկում: Հանկարծակի բռնկված հրդեհի հետևանքով այրվել է սենյակի ամբողջ գույքը, հագուստը, մի խոսքով՝ այն ամենը, ինչ եղել է այնտեղ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Աննան ասում էր, որ առավոտյան արթնացել են երեխայի ձայնից և նկատել, որ բազմոցի տակից հրդեհ է բռնկվել, և հազիվ հասցրել են գիշերազգեստներով դուրս գալ փողոց: Ըստ Աննայի և նրա ամուսնու՝ հրդեհի բռնկման պատճառը բազմոցի տակով անցնող էլեկտրական հոսանքալարն է եղել: Հարևաններն էլ ասացին, որ ընտանիքը անապահով է. տան միակ աշխատողը Աննան է: Նրանց խոսքով՝ իրենք հասել են այն պահին, երբ Աննան ամուսնու և երեխայի հետ գիշերազգեստով կանգնած է եղել սառույցի վրա: Փողոցում հայտնված ընտանիքի անդամները խնդրեցին բարի և կամեցող մարդկանց՝ օգնության ձեռք մեկնել, որ կարողանան կրկին ոտքի կանգնել և հոգալ 6-ամյա երեխայի կարիքները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր