211652_close_icon
views-count13751 դիտում article-date 10:04 13-02-2017

Շփման գծում լարվածության աճ է արձանագրվել. հակառակորդը կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ, 60 և 82 մմ-անոց ականանետեր ու նռնականետեր. ԼՂՀ ՊԲ

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններով՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից: ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագածում տիրող զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: [img]http://shamshyan.com/ups/images/0322704001486965150109529.jpg[/img]

Նմանատիպ նյութեր