211652_close_icon
views-count2201 դիտում article-date 11:41 13-02-2017

Դևիդ Բոուին հետմահու արժանացել է 4 «Գրեմմի» մրցանակի

Լոս ԱՆջելեսում կայացած 59-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը բրիտանացի ռոք երգիչ Դևիդ Բոուին հետմահու արժանացավ 4 մրցանակների, հայտնում է BBC-ն։ Երգչի վերջին՝ «Blackstar» սկավառակը հաղթել է «Լավագույն ալյընտրանքային», «Լավագույն ոչ դասական ալբոմի ինժեներա», «Լավագույն ռոք կատարող», ինչպես նաև «Լավագույն ռոք ստեղծագործություն» անվանակարգերում։ Լավագույն ալբոմի ձևավորման համար մրցանակի արժանացավ նաև դիզայներ Ջոնաթան Բարնրուքը, ով աշխատել է Բոուիի «Blackstar» ալբոմի վրա։ Դևիդ Բոուին մահացել է 2016 թվականի հունվարի 10-ին, 69 տարեկանում։ Նրա մահից ընդամենը 2 օր ռաջ թողարկվել էր երգչի վերջին՝ «Blackstar» ալբոմը, որը շուտով հայտնվեց ամերիկյան Billboard չարթի առաջին հորիզոնականում։

Նմանատիպ նյութեր