211652_close_icon
views-count6339 դիտում article-date 09:38 13-02-2017

Խոշոր շահումը փչացրել է երիտասարդ շոտլանդուհու կյանքը

17 տարեկանում վիճակախաղով ավելի քան 1.2 մլն դոլար շահած Էդինբուրգի բնակչուհի Ջեյն Փարքը մեղադրել է վիճակախաղի կազմակերպիչներին նրանում, որ շահումը փչացրել է իր կյանքը, հայտնում է The Daily Mail-ը։ Շահումից 4 տարի անց՝ 21 տարեկանում, աղջիկը եկել է այն եզրակացության, որ չպետք է նման խոշոր գումար շահեր, երբ չափահասության տարիքին չէր հասել։ Թերթին տված հարցազրույցում շոտլանդուհին նշել է, որ իրեն հոգնեցրել են հայտնի դիզայներների հագուստներն ու հանգիստը թանկարժեք հանգստավայրերում։ Նրա խոսքով՝ շահած գումարը դարձել է իր սթրեսի պատճառը. «Երբեմն ինձ թվում է, որ շահումը կործանեց իմ կյանքը»։ Վիճակախաղի կազմակերպիչներն առաջարկել են աղջկան ֆինանսական խորհրդատվություն, սակայն վերջինս նախընտրել է իր ընտանիքի անդամների խորհուրդները։ [img]http://shamshyan.com/ups/images/0927548001486963634386777.jpg[/img]

Նմանատիպ նյութեր