211652_close_icon
views-count5885 դիտում article-date 21:46 13-02-2017

Խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում․ Պատմության այս օրը

1689 թ. — Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։ 1769 թ. — ծնվել է Իվան Կռիլովը, ռուս նշանավոր գրող, հայտնի է իր առակներով, (մահ. 1844 թ.)։ 1770 թ. — ծնվել է Ներսես Ե Աշտարակեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ (մահ. 1857 թ.)։ 1873 թ. — ծնվել է Ֆեոդոր Շալյապինը, ռուս նշանավոր օպերային երգիչ, համաշխարհային վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից (մահ. 1938 թ.)։ 1883 թ. — մահացել է Ռիխարդ Վագները, գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան (ծն. 1813 թ.)։ 1895 թ. — Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։ 1918 թ. — ԽՍՀՄ-ում մտցվեց Գրիգորյան օրացույցը, որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։ 1934 թ. — խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։ 1946 թ. — ծնվել է Վազգեն Մանուկյանը, հայ քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ առաջին վարչապետ, ներկայումս Հանրային խորհրդի նախագահ։

Նմանատիպ նյութեր