211652_close_icon
views-count4530 դիտում article-date 22:09 12-02-2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է երկրի նորընտիր նախագահին

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է երկրի նորընտիր նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին, և նշել, որ նա կլինի երկրին արժանի նախագահ, քանի որ համատեղ երկար տարիների աշխատանքի արդյունքում համոզվել է, որ Շթայնմայերը ուժեղ քաղաքական գործիչ է։ Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ է ընտրվել սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, ով երդմնակալությամբ կստանձնի նախագահի պաշտոնը մարտ ամսին։

Նմանատիպ նյութեր