211652_close_icon
views-count13723 դիտում article-date 19:39 12-02-2017

Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ օգնեց ֆուտբոլիստ դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երախտիքի խոսքեր է ասել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին, որի ղեկավարությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»: «Ես շնորհակալ եմ Կլոպին: Նա աշխատել է իմ բնավորության և հոգեբանության վրա: «Բորուսիայում» ես շատ էի նյարդայնացել մի քանի խաղից հետո, որտեղ մենք իսկապես վատ էինք խաղում: Կլոպն ինձ իրավիճակից դուրս գալու ելք ցույց տվեց: Նա աջակցեց ինձ և ասաց, որ պետք է գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ բաները` վաղ թե ուշ, տեղի են ունենում: Նա օգնեց ինձ ֆուտբոլիստ դառնալ», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր