211652_close_icon
views-count19513 դիտում article-date 19:09 12-02-2017

Միայն փրկարարների երկօրյա հատուկ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ վերացնել Երևանի շենքերից մեկի տանիքից կախված մահաբեր սառցալեզվակները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին, եղանակային պայմաններից ելնելով՝ ահազանգերը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից բազմաթիվ են՝ կապված շենքերի տանիքներից կախված սառցալեզվակների առկայության և վտանգավորության հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 11-ին, Արշակունյաց պողոտայի 39/9 շենքից ահազանգել էին ԱԻՆ, ինչի համար էլ փրկարարները մեկնել էին նշված շենք: Փրկարարներից 2 օր է պահանջվել, մինչև կարողացել են վտանգավոր սառցալեզվակները հեռացնել տանիքից։ Երբ փրկարարները ավարտեցին իրենց աշխատանքները, բնակիչները իրենց շնորհակալությունն էին հայտնում փրկարարներին ասելով, որ արդեն վստահ կարող ենք առանց վախի զգացողություն ապրելու կամ մահը տեսնելով անցնենք շենքի տակով։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+

Նմանատիպ նյութեր