211652_close_icon
views-count11345 դիտում article-date 22:50 12-02-2017

«Ես պնդում եմ, որ բանանը բոլոր պտուղների արքան է, ներառյալ նաև կոկոսը»․ Կապիտան Դամիր

650 թվականից հետո արաբների շնորհիվ բանանը Հնդկաստանից բերվում է Պաղեստին և Աֆրիկայի արևելյան ափեր։ 1402 թվականին պորտուգալացիները բանանը բերեցին Կանարյան կղզիներ Գվինեայից։ Եվրոպացիները ծանոթացան բանանի հետ միայն 1592 թվականին։ 16-րդ դարի կեսերին Հարավային Ամերիկայում բանանի ակտիվ մշակման մասին գրել է Պեդրո դե Սյեսա դե Լեոնը իր «Պերուի ժամանակագրություն» գրքում (1553)։ Կապիտան Դամիրը բանանը նկարագրում է այսպես. «Ոչ շատ մեծ, պիզանգայի երկարության կեսին մոտ, բայց շատ քաղցր և փափուկ, փոքր-ինչ հյութալի, նաև ավելի նուրբ համի... Բանանը՝ ես պնդում եմ, բոլոր պտուղների արքան է, ներառյալ նաև կոկոսը... Այն այնքան հիանալի է, որ իսպանացիները նրան արտոնություն են տալիս համեմատվել մյուս պտուղների հետ, որպես կյանքին ամենաօգտակարը։ Այն աճում է 6-7 մատնաչափ երկարությամբ, ունի մարդու ձեռքի հաստություն։ Կեղևը փափուկ է և դեղնում է պտուղի հասունանալուն պես...Պտուղը կոշտ չէ, նման է ձմռան կարագին և նրա նման էլ դեղին է։ Բանանը ունի նուրբ համ և այն հալվում է բերանում մարմելադի նման»:

Նմանատիպ նյութեր