211652_close_icon
views-count3072 դիտում article-date 13:18 12-02-2017

Թուրքմենստանում այսօր նախագահական ընտրություններ են

Այսօր առավոտյան Թուրքմենստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Այս մասին  հայտնում է РИА Новости-ն: Վաղ առավոտյան երկրում բացվել է ավելի քան 2,5 հազար ընտրատարածք. ընտրությունները կտևեն մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն: Քվեարկելու հնարավորություն կունենա 3,22 միլիոն մարդ: Նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, ֆավորիտ է համարվում երկրի գործող նախագահ Գուրբանգուլը Բերդըմուհամեդովը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից:

Նմանատիպ նյութեր