211652_close_icon
views-count6179 դիտում article-date 22:06 11-02-2017

Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան: Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Էսթերա Մկրտումյանին նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»:

Նմանատիպ նյութեր