211652_close_icon
views-count6064 դիտում article-date 17:35 11-02-2017

Անտոնիո Կոնտե. Ես հիասթափեցրել եմ կնոջս

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է, որ իր կինը չի հասկանում, թե ինչու է ինքը դիտում այլ թիմերի հանդիպումները: «Ես հիասթափեցրել եմ կնոջս` ներկա լինելով «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպմանը: Կինս ցանկանում էր, որ ես մնայի տանը և աղջկաս հետ օրն անցկացնեի: Ես փորձում եմ նրան բացատրել, որ այցելությունը այլ թիմերի խաղերին նույնպես իմ աշխատանքի մի մասն է: Կիրակի ամբողջ օրը ես ֆուտբոլ եմ դիտել` մանչեսթերյան ակումբների խաղերը, հետո` Իտալիայի առաջնությունը: Ես շատ եմ կապված ֆուտբոլին, իսկ իմ կինը մինչև մեր ծանոթությունը երբեք դրանով չի հետաքրքվել», ասել է Կոնտեն:

Նմանատիպ նյութեր