211652_close_icon
views-count3759 դիտում article-date 17:05 11-02-2017

Դեսպան Մկրտչյանի այցը Լիտվայի Մաժեյկյուի շրջան

Փետրվարի 10-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Լիտվայի Մաժեյկյուի շրջան, որտեղ հանդիպում ունեցավ Մաժեյկյուի քաղաքապետ Անտանաս Տենիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունը՝ տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, առևտրային և մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։ Դեսպան Մկրտչյանը նշեց, որ հետամուտ է լինելու, որպեսզի մոտ ապագայում Հայաստանի շրջաններից մեկի և Մաժեյկյուի միջև համագործակցություն հաստատվի։ Զրուցակիցները կարևորեցին գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունը քաղաքապետերի և մարզպետերի հնարավոր փոխայցելությունների շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցեց նաև Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) «Օրենք և արդարություն կուսակցության» և Սեյմասում հայ-լիտվական բարեկամական խմբի անդամ, Մաժեյկյուի շրջանը ներկայացնող պատգամավոր Կեշտուտիս Բարտկյավիչյուսը։ Տեղեկանք։ Մաժեյկյուն գտնվում է Լիտվայի հյուսիս-արևմտյան հատվածում։ Բնակչությամբ՝ 8-րդ քաղաքն է, շուրջ 57 հազար բնակչությամբ։ Մաժեյկյուի տնտեսության կարևորագույն ոլորտներից են սննդարդյունաբերությունը, մետալուրգիան, փայտագործությունը։

Նմանատիպ նյութեր