211652_close_icon
views-count5968 դիտում article-date 15:51 11-02-2017

Ուկրաինան նոր հրթիռ է ստեղծել ու հաջողությամբ փորձարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է նորաստեղծ հրթիռի հաջող փորձարկման մասին, որը նախատեսված է ցամաքային թիրախը ոչնչացնելու համար, հաղրդում է Ria Novosti-ն։ Հրթիռի ստեղծման վրա աշխատել է «Ուկրոբորոնպրոմ» ընկերությունը։ Այն կծառայի Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։ «57 մմ տրամաչափի հրթիռընախատեսված է նաև հարվածային ուղղաթիռներն ու ինքնաթիռները ոչնչացնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է Պորոշենկոն և տեղադրել նրա փորձարկման տեսագրությունը։ Տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/pg/petroporoshenko/videos/]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր