211652_close_icon
views-count4786 դիտում article-date 14:08 11-02-2017

Հնդկաստանում պատրաստել են աշխարհի ամենաբարձր ավազե ամրոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանում ավազից պատրաստել են աշխարհի ամենաբարձր ամրոցը։ Չափսերով այն հավասար է 15 հարկանի տանը, բարձրությունը 15 մետր է։ Գլուխգործոցը պատրաստվել է 9 օրում։ Խորագիրը խաղաղությունն է։ Ամրոցի վրա նստած է աղավնին, ինչպես նաև պատկերված են Մահաթման Գանդին, Նելսոն Մանդելան և Բուդդան։ Քանդակի հեղինակը հայտնի հնդիկ, ավազի վարպետ, տեղի համալսարանի պրոֆեսոր Սուդարսան Փաթթնայքն է։ Ավազե ամրոցը պատրաստելիս, այդուհանդերձ, նա միայնակ չի աշխատել. իրեն օգնել են իր ուսանողները՝ 45 հոգի։ Ավազե ամրոցը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր