211652_close_icon
views-count1237 դիտում article-date 13:54 11-02-2017

ԶԼՄ-ներ. Ռուսաստանը մտադիր է Սնոուդենին արտահանձնել ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի հետախուզությանը հայտնի է դարձել, որ ռուսական իշխանությունները պատրաստվում են ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին արտահանձնել Միացյալ Նահանգներին։ Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներին։ Ինչպես նշել է NBC-ն, դա «իսկական նվեր կլինի Դոնալդ Թրամփին»։ Անձամբ Սնոուդենը հայտարարել է, որ իր արտահանձնման մասին շրջանառվող լուրերը ցույց են տալիս, որ ինքը ռուսական հատուկ ծառայությունների հետ չի համագործակցել։ «Ոչ մի երկիր չի հանձնի իր հետ համագործակցող լրտեսին. մնացած բոլորը կվախենան, որ հաջորդը կարող են լինել»,-Twitter-ի իր էջում գրառել է Սնոուդենը։

Նմանատիպ նյութեր