211652_close_icon
views-count3090 դիտում article-date 13:26 11-02-2017

Ռուսաստանը մոտ 6 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Սիրիա

Ռուսաստանը շուրջ 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Սիրիա։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։ Հայտարարության մեջ ասվում է. «Ալ-Մաադի և Շեյխ-Մաքսուդ շրջաններում, Սուլեյման-Ալ-Խալաբի և Ալ Ֆիրդաուս շրջանների դպրոցներում, Հարավային Նոր Հալեպ շրջանի մզկիթում, ինչպես նաև Սկալբիա բնակավայրում ու Ալֆինում Նասաուիա շրջանի դպրոցում խաղաղ բնակիչներին 3,8 տոննա հաց է բաժանվել, տաք սնունդ և 400 սննդի փաթեթ»։ Բացի այդ, ռուսական ինքնաթիռները պարաշյուտային պլատֆորմների միջոցով Դեյր-Էզ-Զոր քաղաք են հասցրել 20.6 տոննա հումանիտար բեռ։

Նմանատիպ նյութեր