211652_close_icon
views-count6741 դիտում article-date 10:36 11-02-2017

Համայնքային ոստիկանները շրջում են տներով և հաշվառում իրականացնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարբեր համայնքների բնակիչներից ահազանգ է ստանում, որ համայնքային ոստիկանները շրջում են տներով և հաշվառում իրականացնում նաև ճշտելով՝ այդ բնակարանում քանի հոգի կա գրանցված, քանիսն են բնակվում։ Օրինակ՝ երեկ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքից զանգահարած քաղաքացին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ոստիկանության աշխատակիցներն իրենից հետաքրքրվել են, թե տանը քանի մարդ է ապրում, և նրանցից քանիսն են գրանցված տվյալ հասցեում։ Իսկ երբ բնակիչը ոստիկանին ներկայացրել է, որ ինքը վարձակալ է, ոստիկանը խնդրել է տալ տան իրական սեփականատերերի անունները։ Նման դեպքեր եղել են նաև Երևանի տարբեր համայնքներում՝ Ավանում, Զեյթունում, Արաբկիրում և այլն։ Տեսակետ կա, որ համայնքային ոստիկանների այս ստուգումներն իրականում պայմանավորված են առաջիկա խորհրդարանական ընտրություններով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր