211652_close_icon
views-count3057 դիտում article-date 10:09 11-02-2017

ԲՀԿ համագումարը նախընտրական հարցերին պատասխան չտվեց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացավ ԲՀԿ 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը։ Համագումարը, սակայն, չտվեց ակնկալվող հարցերի պատասխանները։ Ընտրություններին, ձևավորվող դաշինքին և նախընտրական այլ հարցերին այդպես էլ պատասխան չտրվեց։ Ուշագրավ է, որ համագումարին չէին մասնակցում դաշինքին միանալու ցանկություն հայտնած քաղաքական ուժերը, գործիչները։ Ներկա էին միայն ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող մի քանի թեկնածուներ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ծառուկյանի երկու փեսաները՝ Արտաշատի քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր