211652_close_icon
views-count4770 դիտում article-date 22:47 10-02-2017

Vivaro-ն ներկայանում է London Affiliate Conference 2017-ին

Vivaro ընկերությունը իր VBet միջազգային բրենդով ներկայացել է London Affiliate Conference 2017-ին: Երկօրյա կոնֆերանսը արդեն մեկնարկել է Լոնդոնում, հյուրընկալելով նաև Vivaro-ի թիմին, որը ներկայացրել է նոր կայքը՝ նախատեսված հատուկ բրիտանական շուկայի համար: LAC 2017-ը տարվա ամենամասշտաբային համաժողովներից մեկն է, որտեղ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ոլորտում ավելի մասնագիտանալու, նոր գործընկերներ ձեռք բերելու առումով և աննախադեպ հնարավորություն է աշխարհին միջազգային բրենդով ներկայանալու համար։ Vivaro-ն մեծ տպավորություն է թողել մասնակիցների մոտ իր արտադրանքների բազմազանությամբ և ծրագրային լուծումներով: [url=http://www.vivaronews.am/entertainment/vivaro-n-nerkayanum-e-london-affiliate-conference-2017-in]London Affiliate Conference[/url]-ը նաև ներառելու է բացառիկ միջոցառումներ, որոնց թվում է iGB Afilliate Awards-ը: Մրցույթը բաց է բոլոր մասնակիցների համար, և նպատակաուղղված է ի հայտ բերելու այն կազմակերպությանը, որն առավելագույն ջանքերն է թափել նախորդ 12 ամիսներում շուկայում իր տեղը գտնելու և զարգանալու համար։ Ավելին՝ մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց յուրահատկությունը և առավելությունները մրցակիցների նկատմամբ։ Vivaro-ի թիմը ներկայացել է կոնֆերանսին՝ ոլորտի վերջին նորություններին ծանոթանալու, վերլուծությունների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև սեփական փորձով կիսվելու նպատակով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր