211652_close_icon
views-count52863 դիտում article-date 21:24 10-02-2017

Մոսկվայում ձերբակալվել է 29-ամյա «օրենքով գող» Սերյոժա Բենթլին

Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ քրեական վարչության աշխատակիցները՝ «ՍՕԲՐ» հատուկ նշանակության կենտրոնի ուժային աջակցությամբ ձերբակալել են «օրենքով գող», 29-ամյա Սերգեյ Ասատրյանին՝ առավել հայտնի «Սերյոժա Բենթլի» մականվամբ: Մոսկվայի Նիկուլինյան դատարանը դատավճիռ է կայացրել Սերգեյ Ասատրյանի նկատմամբ: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 1,2 մլն դոլարի չափով դրամաշորթության համար ու դատապարտել 9 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի կալանավայրերում։ Նրա փաստաբանը արդեն հայտնել է, որ համաձայն չի դատավճռին, քանի որ իր պաշտպանյալի գործողություններում առհասարակ հանցակազմ չի եղել, հայտնում է Сrimerussia-ն։ Նշվում է նաև, որ դատական լսումների նախօրեին արտակարգ դեպք էր պատահել Սերգեյ Ասատրյանի հոր`«օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի հետ («Էդիկ Օսետրինա»), ով կալանավորված է և իր պատիժը կրում է Չելյաբինկսի մարզում: [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058086/]Հիշեցնենք[/url]. որ «Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի հարազատները չէին գտել նրան ՌԴ Չելյաբինսկի կալանավայրում և հայտարարել էին, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Փաստաբան Մուշեղ Հայրապետյանի խոսքով՝ վերջին անգամ Ասատրյանին տեսել են հունվարի 31–ին, իսկ փետրվարի 1–ի գիշերը անհայտ անձինք դուրս են բերել նրան կալանավայրից և տարել անհայտ ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր