211652_close_icon
views-count1111 դիտում article-date 19:51 10-02-2017

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ

Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ: Նախարար Սարաֆը գոհունակություն հայտնեց հայ-լիբանանյան հարաբերությունների վերաբերյալ և վստահեցրեց, որ Լիբանանի գործընկերների շարքում Հայաստանն այն երկիրն է, որի հետ ցանկացած բնագավառում երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում: Դեսպան Մկրտչյանը կարևորեց երկու բարեկամ երկրների բազմաբնույթ համագործակցությունը, որի շրջանակներում ռազմատեխնիկական ոլորտը ևս հեռանկարային է: Դեսպանը պաշտպանության նախարարի հետ քննարկեց Հայաստանի և Լիբանանի միջև Ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը: Կարևորվեց կողմերի միջև արդեն իսկ նախաձեռնված ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ լրացուցիչ աշխատանքային հանդիպումների անցկացման շուրջ: Դեսպան Մկրտչյանը և նախարար Սարաֆը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների, Լիբանանի ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքների և դրանց արդյունավետ դիմակայման գործում զինված ուժերի դերակատարության շուրջ: Հանդիպմանը մասնակցում էր Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ Փանոս Մանջյանը:

Նմանատիպ նյութեր