211652_close_icon
views-count38431 դիտում article-date 20:39 10-02-2017

Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցավ խոկում, իսկ հետո եկեղեցու երիտասարդաց միության անդամները աղի բլիթներ բաժանեցին հավատացյալներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, Գյումրու Սբ. Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցավ խոկում՝ Տեր Փավստոս քահանա Սեգսյանի բանախոսությամբ։ Խոսվեց սիրո և սիրված լինելու մասին։ Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոկման ավարտին Շիրակի թեմի Յոթ վերք եկեղեցու երիտասարդաց միությունը կազմակերպեց աղի բլիթներ բաժանելու միջոցառումը, եղավ նաև ներկայացում։ IDEA studio-ի դերակատարը Սբ. Սարգսի կերպարով շրջում էր փողոցներով և բարեմաղթանքներով բլիթներ էր բաժանում բոլոր երիտասարդներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 250+
250+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր