211652_close_icon
views-count2604 դիտում article-date 20:52 10-02-2017

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ը և Ստարտափ Արմենիան կգործակցեն

Փետրվարի 10-ին մեկնարկեց «Թի-Էս- Դի» ընկերության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ «Ստարտափների ուսուցման և ֆինանսավորման» ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում սա առաջին խումբն է Երևանում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը նշեց. ««Թի-Էս- Դի» ընկերության հետ համատեղ անցկացվող դասընթացի խումբը յուրահատուկ է, քանի որ կազմակերպությունները ձգտել են հավաքել հնարավոր չափ նորարար գաղափարներով սկսնակների»: Նա հույս հայտնեց, որ դասընթացի ավարտին կվերհանվի առնվազն 15 նորարար բիզնես գաղափար: «Թի-Էս- Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը նշեց, որ ընկերությունը մշտապես խրախուսել է երիտասարդներին` նորարա գաղափարների իրականացման գործում և այդ առումով Հայստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ գործընկերությունը կնպաստի նոր գաղափարներ կյանքի կոչելուն: «Դասընթացի ավարտից հետո էլ դուք կարող եք մեզ դիմել, ստանալ խորհրդատվություն, որպեսզի ձեր գաղափարները չմնան միայն գաղափարներ, այլ դառնան իրականություն»: Նախապես իրականացված հարցազրույցների ընթացքում ընտրված և նորարար գաղափարներ ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել անվճար բիզնես դասընթացին, ինչպես նաև ստանալ տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն: Վերջում դասընթացի մասնակիցներ ներկայացնելու են իրենց հեղինակած գործարար ծրագրերը: Դասընթացի ավարտին իրատեսական ծրագրերը հնարավորություն կունենան օգտվել ֆինանսական աջակցության գործիքներից` մինչև 5 մլն դրամ վարկ, տարեկան տոկոսադրույքը` 10%, վարկային երաշխավորություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր