211652_close_icon
views-count2833 դիտում article-date 17:22 10-02-2017

Չենք տեսնում հիմնավոր պատճառ, որ Երևանը կտրուկ կփոխի արտաքին քաղաքական կուրսը. ՌԴ դեսպան

Ռուսաստանն ապրիլին նշանակված ՀՀ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության չի սպասում: Այդ մասին [url=http://tass.ru/opinions/interviews/4011674]ТАСС[/url]-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: «2017 թվականի ապրիիլ 2-ին նախատեսված ընտրությունները շատ հետաքրքիր են թվում, քանի որ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի: Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընդդիմությունն Ազգային Ժողղովում պետք է զբաղեցնի ոչ պակաս, քան մեկ երրորդը: Այս առումով, կարևոր է երկրի խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը պետք է ապահովի Հայաստանում քաղաքական գործընթացի անընդհատությունը: Ի գիտություն ընդունելով այս փաստերը, մենք չենք տեսնում հիմնավոր պատճառ, որ Երևանը կտրուկ կփոխի արտաքին քաղաքական կուրսը»,- ասել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Նմանատիպ նյութեր