211652_close_icon
views-count1716 դիտում article-date 16:30 10-02-2017

ԵՄ-ի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմը կվերանա մինչև ամառ. Ժան-Կլոդ Յունկեր

Եվրամիության և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմը կազատականացվի առաջիկա ամիսներին՝ մինչև ամառ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ, հայտնում է [url=http://www.interfax.ru/world/549363]interfax.ru[/url]-ն: ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը Կիևի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացման օգտին: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

Նմանատիպ նյութեր