211652_close_icon
views-count3419 դիտում article-date 15:37 10-02-2017

«Հայկական վերածնունդ»-ը 34 մարդ է լքել. կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված վերջին օրերին շրջանառվող այն լուրերի հետ, որ կուսակցությունը մեկը մյուսի հետևից լքում են։ «Վերջին օրերին որոշ ուժերի կողմից ուղղորդված եւ նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից շարունակ թմբկահարվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մեկը մյուսի հետեւից լքում են «Հայկական վերածնունդին» միացած տարբեր կուսակցություններ: Սույնով հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իրենից ներկայացնում է քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների յուրատեսակ մի միություն, որը ձեւավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության հենքի վրա` օգտագործելով շուրջ 20 տարի գործող կառույցները, գրասենյակները եւ ՕԵԿ կուսակցականների բազմահազարանոց թիվը: Սույն հաղորդագրությամբ պաշտոնապես ծանուցում ենք, որ ՀՎԿ-ին միացած 9 կուսակցությունների կողմից «Հայկական վերածնունդ» կուսակցությանն են անդամագրվել 102 մարդ, որոնցից 34 –ը դուրս են եկել կուսակցությունից: Համեմատության համար արձանագրենք, որ յուրաքանչյուր ամիս ՀՎԿ-ին անդամակցում է առնվազն մի քանի հազար ՀՀ քաղաքացի: Իսկ թե ինչով էր պայմանավորված քարոզարշավի մեկնարկին որոշ անձանց` իրենց իսկ մասնակցությամբ ձեւավորված կուսակցությանը հրապարակային եւ ուղղորդված վատաբանելու փորձերը, թողնում ենք նրանց խղճին: Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը, ավելին, այսօր գործող «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն վերոնշյալ 4 կուսակցությունները կարող են 5 օրվա ընթացքում հիմնել նոր կուսակցություններ` օգտագործելով իրենց միացած 34 անձանց, որոնք լքել են կուսակցությունը եւ մասնակցել ընտրություններին: Ինչպես բազմիցս քննադատվել է նախաձեռնությանը միացած մարդ – կուսակցությունների պարագան, իրականությունը ցույց տվեց քննադատության ճշմարտացիությունը` ի դեմս ՀՎԿ-ն լքած 4 կուսակցությունների 34 անդամների դիմումների: Սույն հայտարարությամբ արձանագրում ենք, որ մենք հավատարիմ ենք ՀՎԿ քաղաքական ուղեգծին ու գաղափարախոսությանը, եւ վճռական ու համատեղ ուժերով պայքարելու ենք մեր ժողովրդի ու հայրենիքի վերածննդի համար: Միեւնույն ժամանակ նշում ենք, որ մենք այլեւս չենք անդրադառնալու վերը նշված խնդրին եւ շահարկումներին: «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միաձուլված 1. «Շրջադարձ» կուսակցություն (Մուշեղ Տերյան) 2. «Հայոց հայրենիք» կուսակցություն (Անահիտ Եղոյան) 3. Ագրարային կուսակցություն(Արամ Մելքոնյան) 4. «Օրինաց երկիր» կուսակցություն (Զորի Ավետիսյան) 5. «Ազգի փրկություն» կուսակցություն (Սարգիս Կարապետյան) Հայտարարությանը միացել են եւս 130 հասարակական կազմակերպություն եւ քաղաքացիական շարժումներ»:

Նմանատիպ նյութեր