211652_close_icon
views-count5288 դիտում article-date 16:57 10-02-2017

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ

Թուրքիայի Չանաքքալե նահանգում հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, որի հզորությունը կազմել է 5.0 մագնիտուդ, հաղորդում է այդ երկրի Արտակարգ իրավիճակների հետևանքներիվերացման վարչությունը։ Հիպոկենտրոնը գտնվել է 7.1 կմ խորության վրա։ Ավերածությունների, ինչպես նաև զոհերի ու տուժածներիմասին տեղեկություններ չեն հաղորդվում; Նշենք, որ փետրվարի 6-7-ը Չանաքքալեում գրանցվել է շուրջ 400 ստորգետնյա ցնցում, որոնց հզորությունը կազմել է մինչև 5.3 մագնիտուդ։ Երկրաշարժերի հետևանքով մոտ 400 տուն է ավերվել։

Նմանատիպ նյութեր