3784 դիտում
16:44 10-02-2017
EOI-ի արձագանքը. Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրա խոշտանգման ենթարկվելու իրական հնարավորության պատճառով
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու Ադրբեջանին նրա արտահանձնմանը։ Այդ կապակցությամբ ինստիտուտը հայտարարոթյուն է տարածել, որում ասված է.
«Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Կից կարող եք ծանոթանալ ԵՕԻ տեքստին.
«Լրագրող եւ բլոգեր Ալեքսանդրի Լապշինի ձերբակալությունն ու հետագայում նրա արտահանձնումը խորը մտահոգության առարկա է: Տվյալ դեպքը կարող է հանգեցնել խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի:
Հաշվի է առնվում այն փաստը, որ քաղաքացիական հասարակության անդամների եւ լրագրողների այցերը Լեռնային Ղարաբաղ ունեն անգնահատելի նշանակություն մարդասիրական տեսանկյունից եւ այդտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու առումով: Ցանկացած գործողություն, որն ուղղված է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ժողովրդավարական առաքելությունը տարածքային առումով սահմանափակելուն, ենթակա է խիստ դատապարտման: Ա. Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած՝ խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատության համար. այդկերպ լրջորեն վտանգվում են մարդու իրավունքների արժեքները:
Վերը նշվածից բացի, Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրա խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու իրական հնարավորության պատճառով: Ա. Լապշինի նկատմամբ վատ վերաբերմունքի ակնհայտ վկայություն է այն, որ նրա ձերբակալումը եւ մեկ այլ տարածաշրջան տեղափոխելը լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցներով՝ ձեռնաշղթայված, բերման ենթարկելը դիմակավորված եւ զինված զինվորականների կողմից: Լրագրողի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է:
Հատկապես անհանգստացնող է այն, որ որոշ լրագրողներից արդեն իսկ ստացվող մի շարք տեղեկությունների համաձայն՝ որոշ անձինք նամակներ են ուղարկում լրագրողների՝ սպառնալով հետապնդման ենթարկել նրանց իրենց լրագրողական գործունեության համար: Անընդունելի է օգտագործել այս անթույլատրելի քայլը արհեստական հետապնդումների եւ լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների իրավունքների ոտնահարման նպատակով:
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը ողջունում է ցանկացած տարածքում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում եւ այլ տարածաշրջաններում խոսքի ազատությունը պաշտպանող արձագանքները, որոնք արդեն իսկ արվել են ԵԱՀԿ զանգվածային լրատվության միջոցների հարցրեով հատուկ ներկայացուցչի, եվրոպական առանձին պաշտոնյաների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Նմանատիպ անթույլատրելի պրակտիկան կանխելու համար այն պետք է հակադարձվի խիստ դատապարտմամբ»:
Նմանատիպ նյութեր
1759 դիտում
19:25 17-01-2017
Հանրային Խորհրդում քննարկել են բլոգեր Լապշինի ձերբակալությունն ու նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնումը
4126 դիտում
10:42 21-01-2017
Լապշինի արտահանձնումը հումանիտար, քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներ կունենա. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել