211652_close_icon
views-count1855 դիտում article-date 16:05 10-02-2017

Բան Կի Մունը մտադիր է դասավանդել Հարվարդի համալսարանում

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտադրություն ունի ամերիկյան Հարվարդի համալսարանում դասավանդելու։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նրա ներկայացուցիչը։ «Բան Կի Մունը առաջարկ է ստացել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր դառնալու մասին։ Այդ առաջարկին նա դրական է վերաբերվում»,-ասել է ներկայացուցիչը, ով ներկա պահին գտնվում է Քենիայում։ Հիշեցնենք, որ Մունը հեռացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից 2016 թվականի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին։ Դրանից հետո նա այցելել է Հարավային Կորեա՝ իր հայրենիք, որտեղ ծրագրում էր իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահական ընտրություններում։ Սակայն ավելի ուշ հայտարարել է, որ հիասթափված է տեղի քաղաքականությունից և հրաժարվում է իր քաղաքական նպատակներից։

Նմանատիպ նյութեր