211652_close_icon
views-count3798 դիտում article-date 15:52 10-02-2017

ՀՀ ՊՆ-ն ու ՀՀ մշակույթի նախարարությունը Հայկական բանակի 25-րդ տարեդարձի առիթով հայտարարում են Բանակին նվիրված երաժշտական ստեղծագործության մրցույթ. պարգևատրումը՝ 2.5 մլն դրամ

ՀՀ մշակույթի և պաշտպանության նախարարությունները Հայկական բանակի 25-րդ տարեդարձի առիթով հայտարարում են Բանակին նվիրված երաժշտական ստեղծագործության մրցույթ: Մասնակցության համար ընդունվում են երաժշտական ցանկացած ժանրի ստեղծագործություններ, որոնք ունեն խոսք կամ չունեն: Մրցույթին ներկայացված բոլոր ժանրերի երաժշտական ստեղծագործությունները հավակնելու են Գլխավոր մրցանակին՝ 2,5 միլիոն դրամ (ներառյալ՝ խոսքի համար, եթե այդպիսին կա): Սահմանվել են նաև առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներ, որոնց նույնպես կարող են հավակնել մրցույթին ներկայացված՝ բոլոր ժանրերի ստեղծագործությունները: ◆ Առաջին մրցանակ՝ 1 միլիոն դրամ, ◆ երկրորդ մրցանակ՝ 500 հազար դրամ, ◆ երրորդ մրցանակ՝ 300 հազար դրամ: Կլինեն նաև խրախուսական մրցանակներ: Մրցութային ստեղծագործությունների ձայնագրությունները կարելի է ներկայացնել նաև դեռևս չգործիքավորված վիճակում: Հայտ- ձայնագրությունները պետք է ուղարկել 2017 թ. փետրվարի 15-ից մինչև 2017 թ. սեպտեմբերի 10-ը՝ էլեկտրոնային փոստով (հասցե՝ [email protected]) կամ էլեկտրոնային կրիչով հանձնել նախարարություն (Վազգեն Սարգսյան 3): Պետք է նշել հեղինակի անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաև նշել, որ այն նախատեսված է Բանակին նվիրված երաժշտական ստեղծագործության մրցույթի համար (հասցեատեր՝ նախարարի օգնական Անահիտ Սարգսյան): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-52-93-07 կամ 093-71-50-05՝ Անահիտ Սարգսյանին: Մրցույթի արդյունքը կամփոփվի 2017 թվականի սեպտեմբերի 21-ին: Գլխավոր մրցանակի, ինչպես նաև առաջին, երկրորդ, երրորդ և խրախուսական մրցանակներին արժանացած ստեղծագործությունները կգործիքավորվեն ՀՀ մշակույթի նախարարության միջոցներով և կընդգրկվեն հատուկ այս նպատակով` 2017 թ. տարեվերջին կազմակերպվելիք համերգի ծրագրում:

Նմանատիպ նյութեր