211652_close_icon
views-count4557 դիտում article-date 12:37 10-02-2017

Ալեքսանդր Լապշինը միջազգային հետախուզման մեջ չի եղել. Բելառուսի գլխավոր դատախազություն

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում Ադբեջանի պահանջով ձերբակալել են Բելառուսում և արտահանձնել Ադրբեջանին, միջազգային հետախուզման մեջ չի գտնվել, այլ՝ միջպետական։ Այդ մասին հաղորդել է Ria Novosti-ն՝ հղում անելով Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցչին։ Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով ՀՀ ոստիկանության ներկայացուցչին, հայտնել էին, որ ոստիկանությունը հայց է ուղարկել Ինտերպոլ, որտեղից պատասխանել են, որ Լապշինը երբեք Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ չի գտնվել։ «Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման մեջ և ձերբակալվել՝ ըստ համաձայնագրի, որը գործում է ԱՊՀ երկրների տիրույթում»,-ասել է բելառուսական դատախազության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ երեքշաբթի Բելառուսի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման որոշումը, ով ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն։ Նույն օրը հատուկ օդանավով բլոգերին Մինսկից տեղափոխել են Բաքու։ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ երրորդ երկրի միջոցով իր քաղաքացու արտահանձնումն անթույլատրելի է։

Նմանատիպ նյութեր