211652_close_icon
views-count4254 դիտում article-date 12:26 10-02-2017

«Բավարիայի» նախագահ. Դուգլաս Կոստայի փորձերը մեր մոտ չեն անցնի

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի արտահայտությունը, որ մյունխենյան ակումբում նա իրեն երջանիկ չի զգում: «Աշխատավարձը բարձրացնելու նման հուսահատ փորձերը մեր մոտ չեն անցնի: Նա կարող է դա փորձել թեկուզ տաս անգամ: Իսկ ընդհանրապես, նա բողոքելու տեղ չունի», ասել է Հյոնեսը: Նշվում է, որ բրազիլացուն պատրաստ է ձեռք բերել «Յուվենտուսը»:

Նմանատիպ նյութեր