211652_close_icon
views-count3553 դիտում article-date 12:00 10-02-2017

ՕԵԿ-ը լուծարվում է և միանում «Հայկական վերածնունդ» կուսակցությանը

«Օրինաց երկիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ դադարեցնում է իր գործունեությունը և միաձուլման միջոցով միանում «Հայկական վերածնունդ» կուսակցությանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով Հայաստանի ու մեր հասարակության առջև ծառացած մարտահրավերներին միասնական ջանքերով դիմակայելու, խնդիրներին արդյունավետ լուծում տալու, ինչպես նաև սպասվող համապետական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» կուսակցության՝ նախօրեին կայացած վարչությունը, նկատի ունենալով, որ դադարում է գործող Ազգային ժողովի՝ հետևաբար նաև ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության լիազորությունները և հաշվի առնելով հանգամանքը, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները հանդիսանում են նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամեր, «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարին ընդառաջ, որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը և միաձուլման միջոցով միանալ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որպես իրավահաջորդ նրան փոխոնցելով կուսակցության գույքը և միջոցները: Համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով կներկայացվի պետական գրանցման մարմնին»:

Նմանատիպ նյութեր