211652_close_icon
views-count27084 դիտում article-date 11:53 10-02-2017

Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջների ու քաղաքացիների ճիշտ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցում տուն է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 1, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև Երևան քաղաքի 1-03 շտապօգնության ծառայության հերթապահ խումբը։ Տեղում աշխատել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված փողոցի թիվ 45 տանը։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կարողացել են մեծ դժվարությամբ կանխել կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Այրվել է Նշան Չափարյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկի հյուրասենյակն՝ իր ամբողջ գույքով։ Տեղում նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ն. Գևորգյանը հոգեբանական առաջին օգնությունն է ցուցաբերել այնտեղ գտնվող Վրեժ Օհանյանին և Աննա Գոքորյանին։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի քանի փորձաքննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր