211652_close_icon
views-count3370 դիտում article-date 14:39 10-02-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի տրանսպորտի և ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին: Կալիլովը Հայաստան է եկել՝ մասնակցելու փետրվարի 10-11-ը Ծաղկաձորում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը։ Երկօրյա խորհրդակցության ընթացքում կքննարկվեն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման փուլերը, ինչպես նաև՝ «Ճանապարհային քարտեզներին», օդային տրանսպորտին, կաբոտաժային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։ Խորհրդակցության ընթացքում ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նմանատիպ նյութեր