211652_close_icon
views-count7328 դիտում article-date 14:47 10-02-2017

25 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ուղևորատար օդանավ է թռել Դուշանբեից Տաշքենդ

25 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Դուշանբեից ուղևորատար օդանավ է թռել դեպի Տաշքենդ, հայտնում է Interfax-ը։ Տաջիկական «Սոմոն Էյր» ընկերությունում հայտնել են, որ օդանավը տեխնիկայան չվերթ է իրականացրել, իսկ կանոնավոր չվերթները կվերականգնվեն փետրվարի 20-ից։ Թռիչքներ են ծրագվում նաև դեպի Ուզբեկստանի այլ քաղաքներ։ Նշենք, որ երկու նախկին խորհրդային երկրների միջև մինչ օրս բացակայում էին ինչպես օդային, այնպես էլ տրանսպորտային հաղորդակցությունները։ Դրանք դադարեցվել էին 1993 թվականին՝ կապված քաղաքական հարաբերությունների սրացման հետ։

Նմանատիպ նյութեր