211652_close_icon
views-count3641 դիտում article-date 10:38 10-02-2017

Հասմիկ Պողոսյանը դիվանագիտական աշխատանքի կանցնի եվրոպական երկրներից մեկում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Բավական երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե ՀՀ մշակույթի նախկին նախարար, անկուսակցական Հասմիկ Պողոսյանը պատրաստվում է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում և ընտրություններից հետո կանցնի խորհրդարանական աշխատանքի՝ լինելով քաջատեղյակ մշակութային քաղաքականությունից ու օրենսդրական գործունեությունից։ Սակայն, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից, ու թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, միանգամից սկսվեցին խոսակցություններ այն մասին, թե շուտով այդ պաշտոնը կստանձնի տիկին Պողոսյանը, ինչի մասին մշակութային կուլիսներում քչփչում էին դեռևս նրա պաշտոնավարման ժամանակ։ Մինչդեռ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հ. Պողոսյանը չի պատրաստվում ոչ պատգամավոր դառնալ, ոչ էլ՛ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։ Կարճատև հանգստից և ընտրությունների թոհուբոհից հետո, որպես դեսպան, կանցնի դիվանագիտական աշխատանքի եվրոպական երկրներից մեկում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր