211652_close_icon
views-count2264 դիտում article-date 13:29 10-02-2017

ԱՄՆ-ի նախագահը խոստացել է հարգել «մեկ Չինաստան» սկզբունքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին, որ կհարգի «մեկ Չինաստան» սկզբունքը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ Տունը, փոխանցում է Interfax-ը։ Հայտարարության մեջ ասվում է. «Նախագահ Թրամփը համաձայնվել է իր պատասխան նախագահ Սի Ցզինպինի հարցման՝ հարգել «մեկ Չինաստան» սկզբունքը»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ կասկածում է՝ արդյո՞ք արժի, որ ԱՄՆ-ն քաղաքական ու դիվանագիտական կապեր հաստատի Չինաստանի հետ, ինչին Պեկինը բացասական արձագանք էր տվել՝ հիշեցնելով, որ այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ Պեկինը հաստատում է այն դեպքում, երբ վերջիններս Թայվանն ընդունում են որպես Չինաստանի մի մաս։

Նմանատիպ նյութեր