211652_close_icon
views-count1344 դիտում article-date 13:55 10-02-2017

Թրամփի երդմնակալությունից առաջ հաքերները վերահսկողության համակարգը վնասել են

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից 8 օր առաջ ցանցահեններին հաջողվել էր կոտրել Վաշինգտոնում վերահսկող տեսախցիկների համակարգչային ցանցը։ Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։ Հաքերների թիրախում են հայտնվել նաև երդմնակալության օրը նախանշված երթուղում տեղադրված տեսախցիկները։ Բացի այդ, համակարգը վարակված է եղել վիրուսային ծրագրով, որը վերացնելու համար հաքերները գումար են պահանջել, սակայն իրավապահ մարմիններին հաջողվել է ինքնուրույն լուծել հարցը։

Նմանատիպ նյութեր