211652_close_icon
views-count3953 դիտում article-date 09:32 10-02-2017

ՀՀ և ԼՂՀ տարածքներում փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ կան. ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 10-55-րդ կմ-ը: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 19-26-րդ կմ-ը: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նմանատիպ նյութեր