211652_close_icon
views-count2253 դիտում article-date 15:13 10-02-2017

Վերաքննիչ դատարանը պաշտպանել է Թրամփի միգրացիոն հրամանագրի արգելքի որոշումը

ԱՄՆ-i Վերաքննիչ դատարանn օրինական է համարել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիայի վերաբերյալ հրամանագրի իրականացման արգելքի որոշումը, հաղորդում է Reuters-ը։ Դատարանը գտել է, որ պետական շահերը կարող են բախվել ազգային անվտանգության շահերի հետ։ Գործակալության տվյալներով՝ իշխանությունները հավաստի ապացույցներ չեն ներկայացրել, որ օտարերկրացիները կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի անվտանգությանը և լինել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածյալ։ Հիշեցնենք, որ Թրամփը հունվարի 27-ին 120 օրով արգելեց Իրանից, Իրաքից, Սուդանից, Եմենից, Սիրիայից, Լիբիայից փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ, իսկ փետրվարի 3-ին Սիեթլի դաշնային դատարանը որոշում կայացրեց հրամանագրի իրագործումը դադարեցնելու մասին։ Այն ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, մինչև որ չդիտարկվի այդ հրամանագրի դեմ ներկայացված հայցը, որն արվել է Վաշինգտոնի դատախազության կողմից։

Նմանատիպ նյութեր