211652_close_icon
views-count2271 դիտում article-date 11:21 10-02-2017

Մոսկվան պատրաստ է հավասարության սկզբունքով աշխատել Թրամփի վարչակազմի հետ. Լավրով

«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործախարար Սերգեյ Լավրով հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ աշխատել, սակայն՝ իրավահավասարության սկզբունքով։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Կրեմլի ու Սպիտակ Տան միջև կառուցողական հաաբերությունների զարգացումը դրական ազդեցություն կթողնի աշխարհում իրավիճակի վրա։ «Ելնում ենք նրանից, որ երկկողմ կապերի փոխադարձ ձեռնտու կառուցողական զարգացումը կարող է իրական օգւոտ տալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ժողովուրդներին, ինչպես նաև դրականորեն ազդել աշխարհում տրող իրավիճակի վրա»,-ասել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր