211652_close_icon
views-count4344 դիտում article-date 23:49 09-02-2017

Տարաձայնությունների պատճառով Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել իր պաշտոնը: Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, իտալացի մասնագետը հունվարին տուրինյան ակումբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիրը խզելու վերաբերյալ: Նշվում է, որ Ալեգրին ինքն է նախաձեռներ այդ բանակցությունները, քանի որ տարաձայնություններ է ունեցել կառավարման քաղաքականությունում, այդ թվում` տրանսֆերային քաղաքականության հարցերի շուրջ: Ալեգրին «Յուվենտուսում» աշխատում է 2014 թվականից: Թիմի հետ նա երկու անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, Իտալիայի երկու գավաթ, Սուպերգավաթը և կարողացել է հասնել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Նմանատիպ նյութեր